Ինչու՞ են աճում ծանր հանցագործությունները Հայաստանում
Վերջին շրջանում Հայաստանում բավական աճել են ծանր հանցագործությունների թիվը: Չեմ ցանկանա թվարկել դրանք: Վերջինը՝ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած զանգվածային սպանդն էր, որի հետևանքով 4 մարդ է սպանվել: Տեսնես իշխանությունները չե՞ն հետաքրքրվում թե ինչով է դա պայմանավորված:
Հանցագործությունների թիվը հենց այնպես չի կարող աճել: Ի դեպ, ծանր հանցագործություններ գործողները բնավ էլ սոցիալապես անապահով չեն: Ըստ իս, պատճառները բավական պարզ են.
1.Հասարակությունը չի վստահում իրավապահ և արդարադատության համակարգերին և փորձում է ծագած խնդիրները լուծել սեփական նախաձեռնությամբ՝ ինքնադաստան տեսնելով իր կարծիքով հանցանք գործածի նկատմամբ:
2.Հասարակությունը բազմիցս տեսել է, թե ինչպես են Գագիկ Շամշյանի և «02» հաղորդաշարի «հերոսները» շատ կարճ ժամանակում հայտնվում ազատության մեջ: Եթե այդ «հերոսներին» կարելի է ամեն ինչ, ապա մյուսներն ինչով են պակաս դրանցից, որ նրանք էլ հանցագործություններ չգործեն և պատիժ չկրեն:
Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացնում բեսպրեդելությունը, և մենք ունենում ենք այն ինչ կա հիմա՝ զարհուրելի և սարսափազդու հանցագործություններ:
Հ.Գ.Սթափվե՛ք, հարգելիներս, քանի ուշ չէ...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: