Մոսկվայի գետում արկղերի և պարկերի մեջ տղամարդու և կնոջ անդամահատված մարմիններ են գտել
Մոսկվայի գետի հարավային ափին հայտնաբերվել է տղամարդու և կնոջ անդամահատված դիակներ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Մարմնի անդամահատված մասերը լցված են եղել 10 պոլիէթիլենային տոպրակների և 2 ստվարաթղթե արկղերի մեջ:
Այժմ մայրաքաղաքի քննիչները հարուցել են քրգործ՝ «երկու և ավելի մարդկանց սպանելու» հոդվածով:
Մոսկվայի կենտրոնական վարչության ղեկավարի ավագ օգնականը նշել է, որ հուլիսի 29-ին գետում հայտնաբերվել է երկու սև փաթեթներ, որոնցում եղել են կնոջ մարմնի մասերը, իսկ արդեն օգոստոսի 1-ին, նույն վայրում հայտնաբերվել է 8 պոլիէթիլենային տոպրակներ և 2 ստվարաթղթե արկղեր, որոնցում լցված են եղել տղամարդու մարմնի մասնատված մասերը: