Քիմ Քարդաշյան և Քենդալլ Ջեներ քույրերը դուրս են եկել գնումների (լուսանկարներ)
Քանի Քանյե Ուեսթը դատական գործընթացների մեջ է ապահովագրական ընկերությունների հետ, Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քնդալ Ջեների հետ գնացել է գնումների: Երեկ՝ օգոստոսի 1-ին, ռեալիթի շոուի աստղերի նյույորքյան գնումների ողջ ընթացքը ուղեկցվել է պապարացիների տեսախցիկների լուսարձակումների ներքո: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
36-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացել է իր սովորական ոճով՝ «ոչ այն է՝ հագնված, ոչ այն է՝ մերկ»: Նա ընտրել էր կիսաթափանցիկ տոպ և լայն շորտ՝ կամուֆլյաժե գունավորմամբ: Քիմի կերպարը լրացնում էին արծաթագույն բոկոտիկները, որոնք ավելի շատ կսազեին երեկոյան հանդերձանքի հետ:
21-ամյա Քենդալը հագել էր ռոմանտիկ ռետրո-զգեստ ավստրալական «Zimmerman» ապրանքանիշից և «Alexandre Vauthier»-ից ճտքավոր կոշիկներ: Որպես աքսեսուար Քանդալը կրում էր սև, կիսակլոր ակնոց, որը նա կրում է համարյա ամբողջ ժամանակ: