Այս անգամ էլ խոսքը վենդետայի մասին է
Երեկ Արագածոտնի Շամիրամ համայնքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը ինչպես և սպասվում էր,շարունակական հետագիծ ունի։ Եվ ցավոք,այս անգամ էլ խոսքը վենդետայի մասին է։
Ըստ գյուղում ապրող տեղեկությունների հարձակում գործած Թելման Քալաշյանը վրեժ է լուծել սգո սրահում գտնվող Օզմանյան եղբայրների նկատմամբ,որոնցիչց Ամրոն Ռուսաստանում հայտնի հեղինակություն է ու կապ ունի ըստ տեղեկությունների Քալաշյանի եղբոր սպանության հետ։
Սրանք դեռ չճշտված տեղեկություններն են,սակայն եթե պարզվի որ իրոք այդպես է,ապա հերթական վենդետային ականատես եղած կլինենք։ Եվ առհասարակ վերջին ժամանակներս Հայաստանում վրեժի հողի վրա հարցերի լուծման տարբերակները շատացել են։ Սա իհարկե խոսում է ոչ միայն հանրային դեպերսիայի,այլև իրավական ոլորտի լուրջ բացթողումների մասին։ Բացի այդ,որոշակիորեն ազդում է սրա վրա նաև քաղաքական իրավիճակը։
Հայաստանի նման երկրներում կենցաղային հարցերից մինչև սոցիալական հարցեր կարգավորվում են քաղաքական օղակներով,ու երկիրն էլ քանի որ փոքր է մեկը ն մյուսին ճանաչում են,չի բացառվում,որ այս դեպքն էլ շուտով իրար կապող շրջանակներ գտնի ու կարգավորվի։ Սակայն սա հետք է թողնում անշուշտ հանրության տրամադրությունների վրա,որոնք վենդետան սկսում են ընկալել որպես սովորական երևույթ։
Այ սա շատ վատ է։ Անշուշտ հիմա դրա համատարած բնույթ կրելու մասին խոսակցությունները ճիշտ չի լինի,սակայն տենդենցի շարունակականության միտումները գնալով ավելանում են։ Իսկ սա չի կարող չմտահոգել ոչ միայն իրավապահ համակարգին այլև ամբողջ քաղաքական իշխանությանը:
Գրիգոր Սաղաթելյան. Ֆեյսբուք: