Թրամփն արդեն ֆեյսբուքում է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեփական ֆեյբուքյան ալիք է բացել՝ իրական լուրեր հաղորդելու համար: Այս մասին գրում է «BuzzFeed» պարբերականը:
«Կեղծ տեղեկատվություն տարածելու համար լրատվամիջոցների հասցեին քննադատական մեկնաբանությունների հնչեցնելուց մեկ ամիս անց Թրամփը սեփական ֆեյսբուքյան էջում տեղեկատվական պորտալ է բացել, որտեղ լուրեր կհաղորդի Թրամփի տղայի հարսնացուն` Լառան»,- հայտնում է աղբյուրը:
Ֆեյբուքյան ալիքում առաջին հրապարակում հայտնվել է հուլիսի 20-ին: Տեսանյութում Լառան դիմել է 23 միլիոն հետևորդներին և կոչ արել ամեն շաբաթ հետևել հերթական թողարկմանը: «Մենք ձեզ միայն փաստեր կհրամցնենք: Հետևեք նորություններին»,- ասել է վերջինս:
Թրամփի ֆեյսբուքյան էջին կարող եք հետևել հետևյալ հասցեով: