HERO՝ հերոս բառը Թուրքիայում արգելված է
Ուշագրավ դեպք է գրանցվել Կարսում: Ֆուտբոլային հանդիպման ժամանակ թիմերից մեկի երկրպագուն HERO գրառմամբ շապիկով է ներկայացել մարզադաշտ, որը գրավել է տեղի ոստիկանների ուշադրությունը... Ոստիկանները բերման են ենթարկել ֆուտբոլային երկրպագուին,որն ի դեպ,պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացի է և կարճատև զրույցից հետո որոշում են ընդունել վտարել ադրբեջանցուն Թուրքիայից:
HERO բառի նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը մեծացավ անցյալ տարվա անհաջող հեղաշրջման կազմակերպիչների և մասնակիցների դեմ առաջին դատական նիստից հետո,որը սկսվել է վերջերս...Մեղադրվողներից մեկի HERO գրառմամբ շապիկը կասկածելի էր թվացել իրավապահներին,որոնք այն վերծանել էին որպես Hoca Efendi Razi Olsun...(Ե՛վ թող վարպետը գոհ լինի...)...Իսկ «վարպետ»-ի տակ ի նակտի ունեն ԱՄՆ-ում բնակվող հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին,որին Էրդողանի վարչակարգը մեղադրում է պետական հեղաշրջման կազմակերպման մեջ:
Այսինքն, Թուրքիայում ոչ պաշտոնապես, բայց արգելված է HERO բառը, որի համար մարդկանց կարող են բանտարկել կամ վտարել երկրից: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Թուրքիայի օրենսդիր մարմինը օրենք ընդունեց, որի համաձայն Թուրքական խորհրդարանի շենքում արգելվում է արտաբերել «Քրդստան»,«քրդաբնակ վիլայեթներ» և «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունները:
Հ.Գ.19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ը բացի «Հայաստան»-ից արգելում էր օգտագործել H20-ն՝ ջրի քիմիական ֆորմուլան...Տխրահռչակ սուլթանը մտածում էր,որ H20-ն օգտագործողները ակնարկում էին, որ նա ոչնչություն է՝ ԶՐՈ...
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: