96-ամյա արքայազն Ֆիլիպը վերջին անգամ կմասնակցի հանրային միջոցառման
Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսին հերցոգ, արքայազն Ֆիլիպը թագավորական պարտականություններց հրաժարվելուց առաջ վերջին անգամ կմասնակցի հանրային միջոցառման: 96-ամյա արքայազնը մասնակից կլինի թագավորական ծովայիների զորահանդեսին:
Բուկինգեմյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ շքերթը կդառնա «թագավորական մեծության անհատական ծրագրի ավարտը, չնայած, որ նա կարող է ժամանակ առ ժամանակ թագուհու հետ ընտրել միջոցառումներ, որոնց նա կցանկանա մասնակցել»:
Իր ողջ գործունեության ընթացքում արքայազն Ֆիլիպը կատարել է ավելի քան 637 միայնակ արտասահմանյան ուղևորություններ աշխարհի 143 երկրներ: Նա հանդես է եկել ավելի քան 5 հազար ելույթներով և գրել է 14 գիրք: Արքայազն Ֆիլիպը նաև դարձել է Էդինբուրգյան պալատի ամենաերկար կառավարած միապետը: