5-ամյա որդուն սպանելու մեջ մեղադրվող Արամազդ Անդրեասյանն իրեն մեղավոր կճանաչի դատարանում
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Պասադենա քաղաքի բնակիչ, հայազգի Արամազդ Անդրեասյան ավագը, ով մեղադրվում է իր 5 տարեկան որդու սպանության մեջ, իրեն մեղավոր է ճանաչելու դատարանում: Այս մասին գրում է «Los Angeles Times»-ը:
35-ամյա Արամազդ Անդրեասյանի փաստաբան Ամբրոսիո Ռոդրիգեսը հայտնել է, որ դատարանում համապատասխան հայտարարություն կարվի։ Հունիսի 23-ին դատարանը մեղադրանք էր առաջադրել Արամազդ Անդրեասյանին՝ ապրիլի 21-ին իր որդու՝ Արամազդ Անդրեասյան կրտսերի սպանության մեջ։ Երեխայի դին գտել էին անհետացումից 3 ամիս անց։ Հորը սպառնում է 25 տարվա ազատազրկում։
Ըստ ոստիկանության՝ Անդրեասյանը սպանել է որդուն, որպեսզի վրեժ լուծի իր նախկին կնոջից՝ Անա Էստեվեսից։ Զույգը ապահարզանի փուլում էր գտնվում։