Չեչնիայում սատանայական գաղափարախոսությունը չի անցնի. Քադիրովը՝ «ԻՊ»-ի մասին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Instagram»-ի իր էջում ուշադրություն է դարձրել ահաբեկիչների գաղափարախոսությանը դիմադրելու համար երիտասարդության հետ ամենօրյա աշխատանքի անհրաժեշտությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ հավաքագրողները չեն դադարում փորձել ձեռնարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը երիտասարդներին գցելու համար:
«Իրենց մահմեդական անվանելով՝ սատանայական ավազակախմբերն ավերել են Սիրիայում սրբավայրերը, եկեղեցիները: Անհրաժեշտ է երիտասարդության հետ բացատրական աշխատանք տանել»,- նշել է երկրի նախագահը:
«Չեչնիայի Հանրապետության տարածքում սատանայականների գաղափարախոսությունը չի անցնի, ինչքան էլ նրանք ուզենան»,- հավելել է նա: