Ռուսաստանը փոխել է ԱՄՆ-ին լրտեսելու ռազմավարությունը
Ռուսաստանը փոխել է ԱՄՆ-ին լրտեսելու մարտավարությունը: Կադրային հետախույզների փոխարեն լրտեսություն են անում ամերիկյան հատուկ ծառայություններին լրտեսող տարբեր վարձակալներ: Այյս մասին «Reuters»-ին տված հարցազրույցում հայտնել է Ամերիկյան ազգային հակահետախուզական կառավարման ղեկավար Վիլյամ Էվանինան: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:
Նրա խոսքով՝ ռուսական լրտեսության ռազմավարությունը փոխվել է 5-7 տարի առաջ: Այժմ Ռուսաստանն այլևս ամբողջովին չի հիմնվում հետախույզների վրա, ովքեր պաշտոնապես աշխատում են հատուկ ծառայություններում:
ԱՄՆ են ուղևորվում գործարարներ, ինժեներներ և այլ մարդիկ, ովքեր աշխատում են ամերիկյան հատուկ ծառայություններին լրտեսելու համար: