Քիմ Քարդաշյանից 100 միլիոն դոլար են պահանջում պլագիատի համար
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից ցանկանում են 100 միլիոն դոլար ստանալ հեռախոսի ներքին լապտեր պարունակող պատյանի տեխնոլոգիան գողանալու համար: Այդպիսի աքսեսուարներ արտադրում է Քանյե Ուեսթի կնոջ «Kimsaprincess, Inc» ընկերությունը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Համենայն դեպս, ոմն Հուշմանդ Հարոնի հավաստիացնում է, որ դա իր գյուտն է:
Գործարարը հավաստիացնում է, որ ինքը պատենտավորել է այդպիսի պատյաններ դեռևս 2013 թվականին: Քիմ Քարդաշյանն իր հերթին «LuMee» աքսեսուարները վաճառում է որպես սեփական մշակում, որը մշտապես սելֆի է անում իրականում ոչ այնքան սրամիտ տեխնոլոգիայի շնորհիվ:
Բիզնեսմենը հայտնել է, որ 100 միլիոն դոլարը կծածկի իր վնասները: