Պուտինը հատուկ սիբիրյան ձկնորսության համար ժամանակ է գտել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակ կհատկացնի ձկնորսությանը Հեռավոր Արևելք այցից առաջ: Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Հեռավոր Արևելք ճանապահին վաղը նախագահը որոշել է կարճ կանգառ անել Սիբիրի հարավային մասում, որտեղ նախատեսում է ձկնորսության գնալ»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ կուղևորվի Ամուրսկի շրջան, որտեղ օգոստոսի 3-ին ներկա կլինի մի շարք միջոցառումների: Դրանից հետո նրա գրաֆիկում նշված է Բուրյաթիա այցը: