Անասուններ բոլոր տեղերում էլ կան. մենք ոչ մի ազգից առավել չենք, թարգե՛ք ձեզ երևակայել
Հենց որևէ օտար երկրում, հիմնականում արևմտյան երկրներում, սպանություն է տեղի ունենում, Հայաստանում սկսվում է արևմտյան բարքերը քլնգելու մառազմը։ Երբ մի քանի օր առաջ ԱՄՆ-ում հայ տղամարդը 5 տարեկան որդուն սպանել էր՝ այդ օրերին լրահոսի մեկնաբանություններում հիմնականում գերակշռում էր այն միտքը՝ թե բա ո՞նց՝ ախր դա հայեցի չէ, հայը նման բան ինչի պիտի անի ու այդ կարգի բաներ։
Չհանդիպեցի մի գրառման, որտեղ նշվեր, որ դա ոչ թե հայեցի չէ, այլ մարդկային չէ։ Հիմա էդ դեպքից հետո Հայաստանում, «հայեցի» ապրող մարդկանց երկրում, մի քանի աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան՝ աղջիկը մորը խեղդեց, կինը ամուսնուն կացնահարեց ու որդու հետ դին կորցրեց, իսկ այսօր էլ մեկը սգո սրահում իսկական արմագեդոն սարքեց՝ լիքը զոհերով ու վիրավորներով։
Հիմա ասածս ինչ է՝ մարդուն բնորոշ ամեն քըխ բան մեր մեջ էլ կա, մենք ոչ մի ազգից առավել չենք, թարգե՛ք Ձեզ երևակայել։ Անասուններ բոլոր տեղերում էլ կան՝ մի տեղ շատ, մի տեղ քիչ։ Հլը որ բնակչության թվաքանակի տոկոսով հաշվենք կարողա զարմանանք, թե որտեղ են դրանք ավելի շատ։ Կարևորը մարդ լինելն է։ Մարդկային ապրելն է։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք