Այլ երկրի քաղաքացիություն ես չեմ պատրաստվում ստանալ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ չի նախատեսում այլ երկրների քաղաքացիություն ստանալ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Ոչ մի այլ երկրի քաղաքացիություն ես չեմ պատրաստվում ստանալ, ես Ուկրաինայի քաղաքացի եմ»,- ասել է Սաակաշվիլին:
Նա հնարավոր է համարել, որ ուկրաինական իշխանությունները կարող են իրեն երկրի տարածքից ներս չթողնել:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարը հայտնել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ից պահանջել հանձնել Սաակաշվիլիին: