Խոսող պատառաքաղը
Օչանոմիզուի (Տոկիո) համալսարանի ինժեներները նոր սպասք են ստեղծել՝ EsTheremine խոսող պատառաքաղ: Կախված ուտելիքի տեսակից՝ պատառաքաղը որոշակի ձայն է արձակում, ինչը ճաշելը շատ ուրախ է դարձնում: Օրինակ՝ պաղպաղակի հետ հպման ժամանակ պատառաքաղն ասում է. «պակուպակու», իսկ երբ դրա վրա հավի միս է, այն կչկչոցին մոտ ձայն է արձակում: Ձայնի տևողությունը կախված է պատառաքաղի վրայի սննդի չափից: Այն կարող է աշխատել էլեկտրականությամբ կամ մարտկոցով: Հեղինակների խոսքով՝ խոսող պատառաքաղը կարող է մի քանի գործառույթ իրականացնել՝ թույլ տեսողություն ունեցող մարդկանց օգնել ընտրել ափսեում եղած ուտելիքից, իամանալ անծանոթ ուտելիքների բաղադրությունը, երեխաներին նոր ուտելիքներով հետաքրքրել, հայտնում է kedem.ru-ն: