Մոսկվայի շրջանային դատարանում փոխհրձգություն է տեղի ունեցել.կան վիրավորներ
Մոսկվայի շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Կան վիրավորներ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մոսկվայի շրջանային դատարանում փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են աշխատակիցներ, ինչպես նաև դատարանի աշխատակից մեկ կին»,- պատմել է պաշտպանը:
Իրվապաշտպանի խոսքերով՝ լսվել է 20 կրակոց:
Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալիա Օսիպովան պատմել է, որ շինությունից տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու այցելուները, դատական նիստերը չեղյալ են համարվել:
Շտապօգնության Կրասնոդարսկի կայարանից հայտնել են, որ Մոսկվայի շրջանային դատարան է ժամանել բժիշկների խումբ:
Դատարանում այսօր պետք է մեկնարկեին այսպես կոչված «GTA հանցախմբի» գործով լսումները: