Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Նախագահ Թրամփը օրենք է ստորագրել, որով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Մենք ցանկանում էինք այդ պատժամիջոցները չեղյալ համարել, սակայն դա հնարավոր է միայն Ռուսաստանի կողմից պարտականությունների և համապատասխան դիվանագիտական քայլերի արդյունքում: Ցավոք սրտի, առայժմ բոլորովին հակառակ գործընթացն է տեղի ունենում»,- նշել է փոխնախագահը:
Օրինագիծը արդեն հաստատել են Ներկայացուցիչների պալատը և Սենատը: