Կալանավորվել է «օրենքով գող» Արա Արմավիրսկին
Ռուսաստանում կալանավորվել է 44-ամյա «օրենքով գող» Արա Մուրադյանը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է որպես Արա Արմավիրսկի: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:
Արմավիր քաղաքում Արա Մուրադյանի կալանավորումը կազմակերպել են Կարսնոդարի մարզի դաշնային անվտանգության ուժերի վարչության ներկայացուցիչները:
Հաղորդվում է, որ անցյալ ամիս «օրենքով գողը» 15 օրով կալանավորվել էր վարչական իրավախախտումների պատճառով և մեղադրվել խարդախության մեջ:
Նշվում է, որ նախկինում դատապարված, ծնունդով Արմավիրից Արա Մուրադյանը գողական ընտանիք է ընդունվել 2012 թ.-ի դեկտեմբերին՝ դառնալով Դեդ Հասանի վերջին «սանիկներից» մեկը:
Կես տարի անց որպես հակակշիռ Մուրադյանին՝ Կիպրոսում թագադրվել է Սուխումիի գողական կլանի դրածո Դավիթ Ջանգիձեն, նա ինքը՝ Դատո Կրասնոդարսկին։ Նույն տարվա հոկտեմբերին Մուրադյանը և նրա մտերիմը՝ Արմավիրի «նայողը», հարաբերությունները պարզաբանելիս Ջանգիձեի ներկայությամբ ծեծի են ենթարկվել: Ստացած տրավմաներից «նայողը» մահացել էր: