Երևանում իրանցիները ծեծել են 17-ամյա հայ տղայի
ՀՀ ոստիկանություն հուլիսի 30-ին ժամը 21. 40 -ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տիգրան Մեծ» սուպերմարկետների ցանցի մոտ վիճաբանություն է սկսվել։
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից բերման է 2000 թվականին ծնված ՀՀ քաղաքացու և Իրանի Հանրապետության 3 քաղաքացիների:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ վերջիններս վիճաբանության ժամանակ ձեռքերով վնասվածքներ են պատճառել 17-ամյա հայ երիտասարդին:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: