Թրամփը Մադուրոյին բռնապետ է անվանել
Միացյալ Նահանգներիկ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայում գրավել է բացարձակ իշխանությունը և համարվում է բռնապետ: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Մադուրոն վատ առաջնորդ չէ: Այժմ նա բռնապետ է»,- նշել է Թրամփը:
Նա ազգային ժողովի ընտրություններն «սարքված» է անվանել և նշել, որ նրանք հարվածում են դեմոկրատիային ամբողջ արևմտյան կիսագնդում:
Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներն ամեն ինչ կանեն հասնելու համար նրան, որ Վենեսուելայում մարդու իրավունքները խախտողները պատժվեն: