Ֆրանսիայում կործանվել է զբոսաշրջիկների ինքնաթիռը
Ֆրանսիայի արևելքում կործանվել է զբոսաշրջային ինքնաթիռը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Agence France-Presse»-ին:
Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում օդաչուն և երեք ուղևորներ են եղել: Այն ուղևորվում էր Վենետիկից Լիոն:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մոն Սենիս լեռնային վայրի մոտ:
Օդաչուի սխալ քայլերի պատճառով ինքնաթիռը սկսել է ընկնել 1900 մետր բարձրությունից: Վթարի հետևանքով երեքը լուրջ վնասվածքներ են ստացել, մեկը՝ թեթև: Նրանք բոլորը հոսպիտալացվել են Իտալիայի և Ֆրանսիայի հիվանդանոցներ: Բժիշկների կարծիքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: