Ջոնի Դեպպը Քիմ Քարդաշյանի հին բազմոցը գնել և նվիրել է իր դստերը (լուսանկար)
Ջոնի Դեպպի «չկառավարվող և չմտածված» ծախսերի մասին հայտնի է դարձել հերթական դատական նիստի ժամանակ՝ «Ջեք Ճնճղուկի» գործով ընդդեմ «The Management Group»-ին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«The Management Group»-ի տվյալներով՝ Դեպպն առնվազն 30 000 դոլար է ծախսում էլիտար գինու վրա, ևս 200 000՝ ավիափոխադրումների, 40 հոգանոց խումբը, ով սպասարկում է նրան, դերասանի վրա 3.5 միլիոն դոլար է արժենում:
Ինչպես դատարանում ասել է «Կապիտան Ջեք Ճնճղուկի» նախկին իրավաբանը՝ Բլում ազգանունով, նրա խելացնոր ծախսերի թվում է 7 000 դոլար արժողությամբ բազմոց օգտագործելը: Այն այդքան թանկ է, որովհետև մի քանի անգամ հայտնվել է հայտնի «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի եթերում: Իսկ Դեպպն այն գնել է իր դստեր համար մի քանի տարի առաջ: