ԱՄՆ-ն Սաակաշվիլիին կհանձնի՞
Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին հայտնել է, որ վրացական կողմը պատրաստ է ԱՄՆ-ից պահանջել նախկին նախագահ Միխայիլ Սաակավշիլիին հանձնել, ով գտնվում է հետախուզության մեջ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը նաև կարող է որոշում կայացնել Սաակաշվիլիին հանձնելու մասին, «եթե Ուկրաինայում քաղաքական կամք առաջանա համագործակցելու Վրաստանի հետ»:
«Ինչ վերաբերում է այլ պետությունների, օրինակ, ԱՄՆ-ն, ապա այն դեպքում, եթե նախկին նախագահն ինքը որոշի մնալ, մեզ հարկավոր կլինեն իրավական խորհրդակցություններ այդ երկրների հետ, այդ թվում՝ բանակցություններ և հանձնելու մասին համաձայնագիրը»,- ասել է նա:
Ցուլուկիանին նաև հաղորդել է, որ ուկրաինական կողմին են փոխանցվել հավաքված բոլոր ապացույցները: