Թուրքիայում 5 զբոսաշրջիկներ են մահացել
Թուրքիայում զոհվել են 5 զբոսաշրջիկներ: Այս մասին գրում է «life.ru»-ն:
Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայում զոհված 5 ռուս զբոսաշրջիկներից 4-ը մահացել են այն ժամանակ, երբ լողալիս են եղել ծովում, իսկ մեկը՝ առողջական խնդիրների պատճառով:
Ռուսաստանի ճգնաժամային կենտրոնը իր քաղաքացիներին զգուշացրել է, որ դժբախտ պատահարներից խուսափելու համար, նախքան որևէ երկիր հանգստանալու մեկնելը, ուսունասիրել այդ երկրի կլիման և այն համեմատել իրենց առողջական վիճակի հետ:
Ճգնածամային կենտրոնը նաև խորհուրդ է տվել, որ մի քանի օր հատկացնեն օդին և արևին ընտելանալու համար, իսկ այդ ընթացքում կրեն արևից պաշտպանելու համար գլխարկներ, արևապաշտպան քսուքներ օգտաագործեն, ինչպես նաև ավելի քիչ ոգելից խմիչքներ օգտագործեն, փոխարենը ավելի շատ ջուր օգտագործելով: