Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով 5 մարդ է զոհվել
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ մարզում միանգամից երեք ավտոմեքենաներ են բախվել իրար: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Վթարի հետևանքով 5 մարդ մահացել է, 2-ը՝ վիրավորվել:
Վթարը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդ-Կասիմով մայրուղու վրա՝ Վաչա գյուղի մոտակայքում:
«ՎԱԶ-2115-ի վարորդը փորձել է վազանց կատարել, ինչի արդյունքում կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած գոտի և բախվել «Skoda»-ին, այնուհետև «Renault»-ին: Վթարի հետևանքով ՎԱԶ-2115 մակնիշի ավտոմեքենայում զոհվել է 5 մարդ, այդ թվում 13-ամյա անչափահաս տղա»,- հաղորդել են տեղի ճանապարհային ոստիկանությունից:
Վիրավորները «Skoda»-ի և «Renault»-ի վարորդներ են, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: