Ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտները ըստ «Forbes»-ի (լուսանկարներ)
«Forbes» ամսագիրը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտների: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Առաջին տեղում է Աննա Նետրեբկոն, որի տարեկան եկամուտները հասնում են 7.5 մլն դոլարի:
Երկրորդ տեղում է Ֆիլիպ Կիրկորովը, ում եկմուտները հասնում են 7.4 մլն դոլարի: պարբերականը նշում է նաև, որ սկսած 2005 թվականից, Կիրկորովը միշտ գրավել է առաջին հորիզոնականը՝ ամենաբարձր վարձատրվող աստղերի մեջ:
Երրորդ տեղում է Տիմատին՝ 6.6 մլն դոլար:
Դիմա Բիլանը տարեկան վաստակում է 6 մլն դոլար:
Գրեգորի Լեպս՝ 6 մլն դոլար:
Լեպսին հաջորդում է «B-2» խումբը՝ 5,7մլն դոլար:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Սերգեյ Շնուրովը (5մլն դոլար), Զեմֆիրան ( 5 մլն դոլար), Նիկոլայ Բասկովը (4,3 մլն դոլար) և Եգոր Կրիդը (4 մլն դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկին եւ երգիչ Filipp Կիրկորովն գլխավորում է վարկանիշը խոշոր ռուսական celebrities է 2017 թ-ին, ըստ Forbes- ի.