Ինչ նոր պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ն Չինաստանի դեմ
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների շարք են պատրաստում: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Թրամփի վրաչախմբի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են տնտեսական միջոցների շարք են պատրաստում, որոնցով փորձում են Չինաստանին պատժել»,- նշում է պարբերականը:
Իր խոսքով՝ Սպիտակ տանը ակտիվորեն պատժամիջոցներ են պատրաստվում, որոնք կվերաբերեն առևտրի և տնտեսական այլ բնագավառներին:
Նույնպես թերթը գրում է, որ սահմանափակող նոր միջոցների շուրջ քննարկումները տեղի են ունեցել այս հանգստյան օրերին, ինչպես նաև կշարունակվեն երկուշաբթի: Աղբյուրների տվյալներով՝ կան մի քանի տարբերակներ, սակայն «դեռ շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչը կարող է ընդունել նախագահը»: