«Պայթյունավտանգ շիկահեր»-ը՝ ռուսական վարձույթի առաջատար
«Պայթյունավտանգ շիկահեր» ֆիլմը շաբաթվա վերջին Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում դարձել է ամենապահանջվածը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Kinobusiness.com»-ին:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Շարլիս Թերոնը վաստակել է 99.2 մլն ռուբլի:
Սակայն ի տարբերություն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների՝ ԱՄՆ-ում մարդիկ նախապատվությունը տալիս են «Երկիր» ֆիլմին: