Բրիտանացին հանցագործության նպատակով օգտագործված 100 000 դանակներից հրեշտակի քանդակ է ստեղծել (լուսանկարներ)
Ալֆա Ռեդլին երկու տարվա ընթացքում նախագծել ու հավաքել է դանակներից քանդակ: Այս մասին գրում է «tjournal.ru»-ն:
Դանակները Անգլիայում և Ուելսում հանցագործությունների մեջ են օգտագործվել:
Սառը զենքը քանդակագործին տրամադրել են ոստիկանական բաժանմունքները ու Շրոփշիրի մետաղի մշակման կենտրոնը, որը գործարկել է «Փրկիր կյանք, հանձնիր դանակդ» անանուն ծրագիրը։ Որոշ դանակների վրա փորագրված են զոհերի անունները:
Դանակները մաքրված են «կենսաբանական նյութից» ու բթացված են։
Երբ հրեշտակի քանդակը պատրաստ էր, Ռեդլին դիմել է կառավարությանը՝ խնդրելով քանդակը տեղադրել Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում։ Նրա այս քայլը միտված է բրիտանացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: