Պետերբուրգում մայրուղու վրա ֆոտոսեսիա անելիս վրաերթի է ենթարկվել 2 կին
Պետերբուրգում ավտոմեքենան վթարի է ենթարկել երկու կնոջ, ովքեր մայրուղու ամենաերթևեկելի հատվածում Ֆիննական ծոցի և նավերի ֆոնին փորձել են ֆոտոսեսիա անել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17:25-ին՝ օղակաձև ավտոմոբիլային ճանապարհին: Կանայք դուրս են եկել փողոցի երթևեկելի մաս՝ նավերի ֆոնին լուսանկարվելու համար:
Նշվում է, որ տուժածները գտնվում են ծանր վիճակում: Վթարի հանգամանքները պարզվում են: