Այսօր Առնոլդ Շվարցենեգերի 70-ամյակն է
Առնոլդ Ալոիս Շվարցենեգերը (գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger, ծնվ.՝ հուլիսի 30, 1947), ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան է, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թթ.։
Ծնվել է Ավստրիայում, Տալի քաղաքի մոտ Գրաց բնակավայրում, 1947 թվականի հուլիսի 30-ին։ 2003 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, վերընտրվել 2006 թվականին։
Բոդիբիլդինգ սպորտաձևում բազմաթիվ մրցանակների հաղթող, այդ թվում յոթ անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը։
Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
2015 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։