Ռուսաստանը գաղտնազերծել է նոր գերպաշտպանված տանկը (տեսանյութ)
«Տանկային բիաթլոն-2017»-ին Ալաբինոյում հանդիսականները կարող են տեսնել «Т-72Б3»-ի նորագույն մոդիֆիկացիան: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Ինչպես հաղորդվում է, այս տեխնիկան 2016 թվականի արտադրության է՝ լրացուցիչ պաշտպանությամբ: Մոդուլային պաշտպանության և էկրանի շնորհիվ, որով օժտվել է տանկը, «Т-72Б3»-ը անվանում են գերպաշտպանված:
Շարժիչն ունի 1130 ձիաուժ հզորություն, որը փոխարինել է նախորդին՝ 840 ձիաուժին: Բարելավվել է նաև տանկի շարժունակությունը, նույնիսկ չնայած մեծացած քաշին: Տանկը կարող է հասնել մինչև 70 կիլոմետր/ժամ արագությանը: