Պորոշենկոն Այվազովսկուն ուկրաինացի է անվանել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ նրան ուկրաինական ծագում է վերագրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Այս օրերին 200 տարի առաջ Թեոդոսիայում ծնվեց հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկին: Հարգենք մեր ժառանգությունը»,- նշել է Պորոշենկոն:
Պորոշենկոն հաղորդագրության հետ հրապարակել է նաև #GloryToUkraine (փառք Ուկրաինային) հեշթեգը: