Բռնությունը բռնություն է ծնում
Բռնությունը բռնություն է ծնում: Լրագրող Ալի Արքադին տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակել, որում երևում է, թե իրաքյան բանակի էլիտար ստորաբաժանումների զինծառայողներն ինչպես են դաժանաբար խոշտանգում և սպանում Մոսուլի բնակիչների, որոնց կասկածում են ԻՊ հետ համագործակցության մեջ:
Ամերիկացիների վարժեցրած այդ ստորաբաժանումների զինծառայողները հիմնականում շիա մահմեդականներ են:
Այսպիսով, երբ Սադդամի ռեժիմի օրոք շիաներն էին ենթարկվում նույն վայրագություններին, սպասելի էր, որ մի օր էլ իրենք են նույն կերպ պատասխանելու:
Այդ ամենը դիտողը չի ասելու, որ իրաքցի հատուկջոկատայինները խոշտանգում և սպանում են ԻՊ կողմնակիցների, այլ՝ շիաները սուննիների և սա հղի է այդ երկու հոսանքների միջև եղած թշնամանքի նոր ուժգնացմամբ:
Երևի, թե Սադդամը իր ժողովրդին լավ էր ճանաչում ու միայն բիրտ ուժի միջոցով էր կարելի խաղաղ պահել երկիրը, որ տարբեր կրոնական, էթնիկ խմբեր իրար չուտեին: Ի դեպ թյուր կարծիք կա, որ քաղաքական հարցերը վայրագությունների միջոցով լուծելու հիմքը Սադդամն է դրել, բայց այդ ամենը Իրաքում իրենից շատ ավելի առաջ է եղել. նա ընդամենը ավանդույթն է շարունակել և ինչքան էլ տարօրինակ հնչի, իմ սուբյեկտիվ կարծիքով, այլ ելք չկար:
Ինչևէ սպասենք, որ աշխարհի տարբեր երկրներից սուննիների հոսք կգրանցվի ԻՊ շարքեր և կկոչվի «գնում ենք մեր եղբայրներին շիական վայրագ ռեժիմից պաշտպանելու»:
Հ. Գ Ի դեպ լրագրողը վաղուց է այդ ստորաբաժանումների հրամկազմի վստահությունը վայելել և ստացել է թույլտվություն հանգիստ նկարահանումներ կատարելու, իսկ հիմա նա և նրա ընտանիքի անդամները ստանում եմ սպառնալիքներ, որ իրենց այդ հրապարակումների համար գիշերը սպանելու են:
Չգիտեմ ինչի, բայց մտքովս անցնում է, որ նրա վստահություն ստանալը և ներկա արտահոսքը կազմակերպված է ինչ որ ուժերի կողմից, որ ԻՊ-ի վերջը շուտ չգա ու պատերազմի կրակը երկար արվի :
Տիգրան Մկրտչյան. Ֆեյսբուք