Թուրք կանայք Ստամբուլում ցույց են կազմակերպել «Չդիպչե՛ք իմ հագուստին» կարգախոսով
Ստամբուլում հարյուրավոր կանայք երեկ երթի են դուրս եկել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Ցուցարարներ փողոց են դուրս եկել «Չդիպչեք իմ հագուստին» կարգախոսով:
Կանանց նպատակը եղել է բողոքը բռնության և ավելի ավանդաբար հագնվելու տղամարկանց պահանջների դեմ:
«Մենք չենք հնազանդվի, լռի, վախենա, մենք կհաղթենք»,- բացականչել են նրանք: