Գերմանացի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Թուրքիային տրամադրված ֆինանսական օգնությունը
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսանկցության ներկայացուցիչ Յուլիա Քլյոքները հանդես է եկել Թուրքիային որպես Եվրամիության անդամակցությանը հավակնող երկիր տրամադրվող դրամական օգնության դադարեցման կոչով: Այս մասին գրում է «Demokrathaber.org» կայքը:
«Թուրքիային տրվող գումարները հատկացվում են իրավական պետություն ստեղծելու և երկրում օրենքի գերակայություն ապահովելու համար, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը», ֊ ասել է գերմանացի քաղաքական գործիչը: