Բեյոնսեն ամեն ինչի պատրաստ է ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար
Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները` 35-ամյա Բեյոնսեն, ով վերջերս զույգերի մայրիկ է դարձել, սկսել է ակտիվորեն սպորտդահլիճներ հաճախել: Այժմ աստղը սնվում է հատուկ մշակված սննդակարգով` խմելով օրական մի քանի լիտր ջուր, ինչպես նաև թարմ բնական հյութեր: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Ինչպես նշում է աղբյուրը` նա նաև պատրաստվում է հաճախել մարտարվեստի դասերի: Մի քանի օր առաջ լրագրողները բռնացրել են Բեյոնսեին և նրա ամուսնուն` ռեփեր Ջեյ Զիին մարզադահլիճ հաճապելիս: Բեյոնսեն կարծում է, որ նման պարապմունքները կարող են շատ օգտակար լինեն իր համար: