Բայազետից՝ Միսիսպի․ Սասնա ծռերի արշավանքը նոր թափ է առնում
Սասնա Ծռերի խոսնակ Վարուժ Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է վերջիններիս քաղաքական ծրագրերի մասին։ Հայատարարության մեջ ասվում է․ «Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ, որի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձևավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով և Նախիջևանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) և ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը»:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես ողջ քաղաքական դաշտը պաթոսից «overdose» է եղել։ Օրական մի քանի հոգի, մի քանի անգամ անհասկանալի գրական բառերով զարդարված շեդևռներ է ձոնում համայն հայությանը։ Ընդհանրապես, հարց է առաջանում այս մեսիջները հասարակության ո՞ր շերտերին են ուղղված։ Այս հարթության վրա, անկասկած, Զարուհի Փոստանջյանն ի դեմս Սասնա Ծռերի մեծ կոնկուրենտ ունի։ Եթե հիշում եք, Զարուհին նույնպես օրը 62 անգամ Ծոփքից արշավում էր Ուտիք՝ ազատագրելով հայալեզու ժողովրդին։
Տղերք, դե ազատագրել ազատագրել է, եկեք միանգամից Միսիսպին իր Միսուրի վտակով ազատագրենք վերջացնենք։ Ավազանին նորմալ կապրենք, համ սիրուն է, համ էլ օդը մաքուր։ Մտածել է պետք պարոն Ավետիսյան։
Արման Ալավերդյան. Ֆեյսբուք: