Հայտնի է Համբուրգում դանակով անցորդների վրա հարձակված անձի ինքնությունը
Համբուրգի սուպերմարկետներից մեկում մարդկանց վրա դանակով հարձակված անձը 26-ամյա իսլամիստ փախստական է: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով քաղաքի ներքին գործերով սենատոր Էնդի Գրոտեին:
Իր խոսքով՝ «մի կողմից շարժառիթը կապված է կրոնական հանգամանքների հետ, կան իսլամիստական մոտիվներ»: Մյուս կողմից՝ հանցագործի մոտ հոգեկան շեղումներ կան, նա թմրանյութերից կախվածություն ունի:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ երիտասարդը ԱՄԷ-ից է գնացել Համբուրգ և հայտնի է եղել իրավապահ մարմիններին: Հատուկ ծառայությունների ցուցակում կասկածյալը ներառված է եղել որպես «իսլամիստ», բայց ոչ որպես «ջիհադիստ»:
Ճշտված տվյալներով՝ դեպքի արդյունքում մարդ է զոհվել , 7 հոգի տուժել է: