Պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուին սպառնում է մինչ 23 տարվա ազատազրկում
Իզմիրից , քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, պատգամավոր ընտրված Էրթուղրուլ Քյուրքչյուին սպառնում է մինչ 23 տարվա ազատազրկում և գույքի բռնագրավում: Դիարբեքիրի քրեական հանցագործությունների դատարան վարույթ է ընդունվել 74 էջանոց մեղադրանքով պատգամավորի գործը:
Պատգամավորը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության անդամակցության », «ահաբեկչական քարոզչության», « ատելության և թշնամանք քարոզելու» մեջ: Մեղադրող կողմը պահանջում է 23 տարվա ազատազրկում և գույքի բռնագրավում:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: