Սաակաշվիլին դատի կտա Ուկրաինայի իշխանություններին
Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությություններին դատի կտա իրեն երկրի քաղաքացիությունից զրկելու համար: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 26-ին կեղծ տվյալների համար վերցրել էր Սաակաշվիլիի անձնագիրը. Վրաստանի նախկին նախագահը չէր նշել, որ հայրենիքում հետաքննության տակ է:
Սաակաշվիլիի կարծիքով, իրեն քաղաքացիությունից զրկելով՝ Պորոշենկոն ցանկացել է վհատեցնել իրեն: Նախկին նախագահը տեղի ունեցածը ընկալել է որպես «պատերազմն ակտիվացնելուն միտված քայլ»: