Ինչո՞ւ է վտանգավոր ծննդյան տորթի վրա մոմեր վառելը
ԱՄՆ-ում Հարավային Կարոլինա նահանգի Քլեմսոնի համալսարանի գիտնականները եկել են եզրահանգման, որ տորթի վրա մոմեր վառելու սովորությունն անվտանգ չէ: Այս մասին հայտնում է «Actualnews.org»-ը՝ հղում տալով Daily Mail-ին:
Նշվում է, որ տորթի վրա մոմ վառելը վտանգավոր է, քանի որ բակտերիաների տարածման հավանականությունն այդ դեպքում շատ մեծ է:
Հետազոտության շրջանակում գիտնականները պարզել են, որ մոմերը վառելուց հետո տորթի վրա միկրոօրգանիզմների քանակն աճել է 14 անգամ: Դեպքերից մեկում բակտերիաները 120000%-ով ավել են եղել, ինչով էլ գիտնականները պայմանավորում են փորձարկումներին մասնակցեած մարդկանցից մեկի հարբուխը:
Փորձագետներն ընդգծում են, որ այդ բակտերիաներից ոչ բոլորն են վտանգավոր առողջության համար: Ծննդյան տարեդարձին մոմեր վառելը չի հանգեցնի վտանգավոր հիվանդությունների տարածմանը, սակայն կարող է անվտանգ չլինել, եթե հոբելյարը հիվանդ է: