Մայքլ Ջեքսոնի ժառանգները երգչի պրոդյուսեր Քուինսկի Ջոնսին 9,4 մլն ԱՄՆ դոլար կվճարեն
Մայքլ Ջեքսոնի ժառանգները երգչի պրոդյուսեր Քուինսկի Ջոնսին 9,4 մլն ամերիկյան դոլարի չափով գումար կվճարեն: Այս որոշումը կայացվել է Լոս Անջելեսի դատարանի կողմից,գրում է «The Guardian»-ը:
Ջոնսը հավակնում էր ձեռք բերել Ջեքսոնի Off the Wall, Thriller և Bad ալբոմների հեղինակային իրավունքները, բացի այդ՝ նա պահանջել է վճարել իրեն Ջեքսոնի մասին նկարված This Is It ֆիլմի սաունդթրեքի եկամուտը։
Նշվում է, որ Ջեքսոնի ժառանգները փոփոխություններ են մտցրել երգերի գործիքավորման մեջ՝ պրոդյուսերին փոխհատուցելուց խուսափելու համար։
Ջոնսը դատարանի միջոցով նրանցից պահանջել էր 30 մլն դոլար, մինչդեռ պատասխանող կողմը պնդում էր, որ պետք է վճարի ոչ ավելին, քան 392 հազ ԱՄՆ դոլար։