Մեծ Բրիտանիայում ՀՀ միլիոնատեր դեսպանը մեքենա չունի՞
Armlur.am-ը գրում է.Նախորդ տարվա ընթացքում նվազել են Հայաստանի նախկին վարչապետ, այժմ` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի դրամական միջոցները:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, տարեսկզբին դեսպանն իր հաշվին ունեցել է 6 մլն 150 հազար եվրո, իսկ արդեն 2016թ. վերջում ունեցվածքը կազմել է 5 մլն 700 հազար եվրո: Սարգսյանը չունի որևէ մեքենա, փոխարենը հայտարարագրել է 3 սեփական տուն ու 2 բնակարան: Հետաքրքիրն այն է, որ Արմեն Սարգսյանը եկամտի որևէ աղբյուր չի հայտարարագրել, ու կարելի է ենթադրել, որ նա աշխատում է առանց աշխատավարձ ստանալու: