Եթե սա անբարոյականների հասարակություն չէ, բա ո՞րն է դա...
Հիշու՞մ եք, որ Պուտինը մարմնավաճառների մասին խոսելիս օգտագործեց «Девушки с пониженной социальной ответственностью» ձևակերպումը: Հիմա իր, և ոչ միայն իր, տրամաբանությունն եմ ուզում հասկանամ: Զենիթի ստադիոնի վրա մեկ միլիարդ դոլար կերած մարդիկ՝ սոցիալական բարձր գիտակցություն ունեն, իսկ մեկ գիշերում մի 400 դոլար փող առնող, բայց արանքում ոչ մեկի չխաբող կինը՝ չունի՞:
Ոնց ստացվեց, որ մեր ու առհասարակ ուղղափառ մշակույթներում գողը ու սուտասանը անբարոյական չեն, բայց զատո իր քրտինքով փող աշխատող մարդը՝ անբարոյական է: Ինչու՞ կաշառակերի գլուխը քարով չեն ուզում ջարդեն, իսկ գեյերինը ուզում են: Ավելին, կաշառակերի հետ աշխատում են ընկեր լինեն, ու կապ չունի ինչ կաշառակեր է՝ ոստիկան, բժիշկ, թե ուսուցիչ: Եթե սա անբարոյականների հասարակություն չէ, բա ո՞րն է դա...
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: