Լրագրողը նոութբուքը գցել է սևամորթ սենատորի վրա (տեսանյութ)
Ամերիկյան «Independent Journal Review»-ի թղթակից Հեյլի Բրեդն իր նոութբուքը գցել է սևամորթ հանրապետական սենատոր Թիմ Սքոթի վրա: Տեսանյութը հրապարակվել է «Frankthorp»-ի թվիթերյան էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Տեսանյութում, որը նկարահանվել է «Obamacare» բարեփոխումները չեղարկելու հարցով բանավեճի ժամանակ, պատշգամբից նոութբուք է ընկնում Սքոթի մեջքի վրա, ով անակնկալի է եկել, վախեցել և կատակի չի տվել: Սակայն տեսահոլովակի վերջում երևում է, թե ինչպես է նա ժպտում, և կարելի է ենթադրել, որ նա չի տուժել:
Բերդի խոսքով՝ նոութբուքը պատահաբար է ընկել իր ձեռքից: Լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել Սքոթից և խնդրել քաղաքական գործչին պատահարը որպես հարձակում չդիտարկել: