48-ամյա հայաստանցին փորձել է ճահճի միջով Բելառուս հասնել
Հուլիսի 27-ին, 48-ամյա ՀՀ քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով հատել Բելառուսի պետական սահմանը ճահճի միջով: Այս մասին հայտնում է «Gp.by»-ը:
Տղամարդը մաքսային ծառայողների կողմից ձերբակալվել է Բելառուսի «Նովայա Գուտա» հսկիչ-անցակետի շրջանի դժվարանցանելի վայրերից մեկում:
Հայաստանցին նախկինում խախտել է Բելառուսի միգրացիոն օրենսդրությունը: Այդ պատճառով որոշ ժամանակով նրա մուտքը երկիր արգելվել էր:
Նշվում է, որ օրինախախտին հայտնաբերելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 20 րոպե: Նրան սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: