Ո՞ր երկրի քաղաքացիություն կարող է ստանալ Սաակաշվիլին
Լիտվայում առաջարկել են դիտարկել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Lietuvos žinios»-ին, որը վկայակոչում է Եվրախորհրդարանի պատգամավոր Պյատրասա Աուշտրյավիչյուսան:
«Լիտվայի քաղաքացիություն տալը համապարփակ գործ է, այդ հարցի իրավական կարգավորումը լուրջ է, սակայն ես չեմ բացառում այդ հնարավորությունը»,- նշել է նա:
Ավելին, եվրախորհրդարանականն առաջարկել է Սաակաշվիլիին բնակելու վայր առաջարկել, որպեսզի նա կարողանա «ինչ-որ քաղաքական վերլուծությունների կամ խորհրդակցությունների կազմակերպություն ստեղծել»: