Պետերբուրգում ահաբեկչության հերթական փորձը կանխվել է
ՌԴ Ազգային անվտանգության ծառայությունը Կենտրոնական Ասիայից 7 եկվոր է ձերբակալել Սանկտ-Պետերբուրգում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Հինգշաբթի օրը ՌԴ ԱԱԾ Հասարակական կապերի կենտրոնից հասատել են ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվածների մասին տեղեկատվություն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ահաբեկչությունը նախապատրաստվում էր իրականացնել երկաթուղային տրանսպորտում և մարդկանց մեծաքանակ կուտակման վայերերում:
Ներկա պահին կատարվում է օպերատիվ-քննչական միջոցառումներ: Ձերբակալվածների անունները հետաքննության շահերից ելնելով գաղտնի են պահվում: