Պուգաչովան թոռնիկի հարսանիքին ստվերել է հարսին (տեսանյութ)
Ալլա Պուգաչովան իր թոռնիկի՝ Նիկիտա Պրեսնյակովի հարսանիքին ներկա է եղել սպիտակ զգեստով: Երգչուհին հարսանեկան արարողությունից լուսանկար է հրապարակել «Instagram»-ի իր էջում: Այս մասին գրում է Teleprogramma.pro-ն:
«Հարսանիքի ամենասպասված հյուրը, իհարկե, Ալլա Պուգաչովան է դարձել: Պրիմադոննայի ընտրած զգեստը տարբերվում էր պարզությամբ և էլեգանտությամբ: Նա սպիտակ զգեստ էր հագել՝ մի փոքր մերկացնելով ուսերը»,- նշվում է լուսանկարին ուղեկցող մեկնաբանության մեջ:
Պուգաչովային հարսանիքին ուղեկցել է նրա ամուսին Մաքսիմ Գալկինը: Հեռուստահաղորդավարը սպիտակ պիջակով և սև տաբատով է եղել: Հարսանիքին ակտիվ մասնակցություն է ունեցել փեսայի մայր Քրիստինա Օրբակայտեն: